«Լայպցիգը» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր:
Եզրափակիչում «Լայպցիգը» 2-0 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:
Աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն և հունգարացի հարձակվող Դոմինիկ Սոբոսլաին:
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Լայպցիգը» Գերմանիայի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել 2021/22 մրցաշրջանում:
Գերմանիայի գավաթ, եզրափակիչ
«Լայպցիգ» - «Այնտրախտ»՝ 2-0 (տեսանյութ)
Քրիստոֆեր Նկունկու, 71, Դոմինիկ Սոբոսլաի, 85


