Logo

«Լայպցիգը» հաղթեց և բարձրացավ երկրորդ տեղ, «Բայերը» ևս 3 միավոր վաստակեց

19:27 / 18.10.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Լայպցիգը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Համբուրգին»: Դուբլ գրանցեց ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները:

Լևերկուզենի «Բայերն» էլ հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթեց «Մայնցին»: Հյուրերից դուբլ գրանցեց իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն:

«Լայպցիգը» 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Բայերը» 14 միավորով 5-րդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 7-րդ տուր

«Լայպցիգ» - «Համբուրգ»` 2-1

Քրիստոֆ Բաումգարտներ, 45, 50 - Ալբերտ Սամբի Լոկոնգա, 48

«Մայնց» - «Բայեր Լևերկուզեն»` 3-4

Լի Սուն Յաե, 34, Նադիմ Ամիրի, 71, Արմինդո Սիեբ, 90 - Ալեխանդրո Գրիմալդո, 11, 45+3, Քրիստիան Կոֆան, 24, Մարտին Թերիե, 87

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ