Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Լայպցիգը» «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում 2-0 հաշվով առավելության հասավ «Վերդերի» դեմ խաղում։
Տանտերերը գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում։
Օլե Վերների գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 25-ի, շրջանցեց «Բայերին» ու Դորտմունդի «Բորուսիային»` վերադառնալով երկրորդ տեղ։ «Վերդերը» 15 միավորով 8-րդն է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 11-րդ տուր
«Լայպցիգ» - «Վերդեր»` 2-0
Ասան Ուեդրաոգո, 63, Քսավեր Շլագեր, 80
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


