Logo

Լեանդրո Պարեդեսը՝ «Ռոմայի» ֆուտբոլիստ

12:24 / 16.08.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի ու աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը տեղափոխվել է իտալական «Ռոմա», հայտնում է ակումբի կայքը:

29-ամյա ֆուտբոլիստը հռոմեական թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Տրանսֆերն արժեցել է 2.5 միլիոն եվրո:

Պարեդեսը «Ռոմայում» խաղալու փորձ ունի. 2014-2017 թվականների ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 54 խաղի, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Պարեդեսը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ էր 2019 թվականից, թիմի կազմը համալրել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» 40 միլիոն եվրոյով: 2022/23 մրցաշրջանն արգենտինացին վարձավճարով անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ