Logo

Լեաու. «Ինձ համար Չեմպիոնների լիգան 10 միլիոն եվրո աշխատավարձից թանկ արժե»

10:13 / 26.09.2023• Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի և իտալական «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն խոսել է Սաուդյան Արաբիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին:

«Երբեք մի՛ ասա՝ երբեք, բայց հիմա ես այնպիսի ակումբում եմ, որն ինձ հրաշալի է ընդունել: Ես երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետն այս թիմի հետ ու ոչնչի համար չեմ փոշմանում:

Եթե ցանկանայի հեռանալ, կհեռանայի: Նախատեսում եմ առաջիկա 2-3 տարիներին մեծ հաջողությունների հասնել «Միլանի» հետ: Դեռ այնպիսի հաջողություններ չեմ գրանցել, որ տեղափոխվեմ Սաուդյան Արաբիա:

Անկասկած, այս ժամանակներում փողը մեծ նշանակություն ունի, բայց կոնկրետ ինձ համար Չեմպիոնների լիգան 10 միլիոն եվրո աշխատավարձից թանկ արժե»,- La Gazetta dello Sport-ը մեջբերում է պորտուգալացու խոսքը:

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» կազմում մասնակցել է 6 խաղի, որոնցում աչքի է ընկել 3 գոլով ու 1 գոլային փոխանցումով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ