Logo

Լեաուն ծաղրածուի էմոջիներով է արձագանքել Կասանոյի քննադատությանը

16:44 / 08.04.2024Ֆուտբոլ
null

«Միլանի» պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն սոցցանցերում ծաղրածուի էմոջիներով է արձագանքել Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոյի քննադատությանը։

Իտալական Ա սերիայի 31-րդ տուրում կայացած «Միլան» - «Լեչե» հանդիպումից (3-0) հետո Կասանոն La Domenica Sportiva-ի ուղիղ եթերում Լեաուին անվանել է «գերագնահատված ֆուրբոլիստ».

«Լեաուն իրեն համարում է հանճար, իսկ ոմանք նրա հետ նույնիսկ համաձայն են։ Ես նրան համարում եմ պարզապես լավ ֆուտբոլիստ և չեմ փոխում կարծիքս։ Անցնող 5 ամիսների ընթացքում նա այդպես էլ գոլ չխփեց այնպիսի հեշտ առաջնությունում, ինչպիսին Ա սերիան է։ Դեռ տարիներ առաջ նրա համար շատ դժվար էր խաղալ առաջնության 6-7-րդ տեղը զբաղեցնող ակումբի համար։ Լեաուն գերագնահատված ֆուտբոլիստ է»,- նշել էր «Միլանի», «Ինտերի», «Ռոմայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն։

24-ամյա Լեաուն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 38 խաղում խփել է 12 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ