NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի հարձակվող Լեբրոն Ջեյմսն այս շաբաթ մասնակցելու է CrawsOver Pro Am կիսասիրողական լիգայի խաղին:
Աստղային բասկետբոլիստը երկրպագուներին հիշեցրել է, որ նախորդ անգամ Սիեթլում ելույթ է ունեցել ավելի քան 15 տարի առաջ:
CrawsOver Pro-Am-ի խաղերի մուտքն անվճար է: Երկրպագուներից ոմանք վաղ առավոտյան ժամանել են հանդիպման վայր, որպեսզի երեկոյան կարողանան տեսնել Լեբրոն Ջեյմսի խաղը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Լեբրոն Ջեյմսը նոր պայմանագիր է կնքել «Լեյքերսի» հետ: ESPN-ը հաղորդել էր, որ Լեբրոն Ջեյմսն ամերիկյան ակումբի հետ նոր պայմանագրով կվաստակի 97,1 միլիոն դոլար: Գործարքի արդյունքում ամերիկացու ընդհանուր աշխատավարձը NBA-ում կկազմի 523 միլիոն դոլար՝ ամենաշատը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ:
37-ամյա Լեբրոն Ջեյմսը «Լոս Անջելես Լեյքերսի» մարզական պատիվը պաշտպանում է 2018 թվականից: Նա ելույթ է ունեցել նաև «Քլիվլենդ Կավալյերսում» ու «Մայամի Հիթում»:


