Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը կարծում է, որ կարող է օլիմպիական չեմպիոն դառնալ նաև բարձրացատկում:
«Եթե ինձ մի փոքր ժամանակ տաք, օրինակ՝ 6 ամիս կամ ավելի, կարծում եմ` կարող եմ օլիմպիական չեմպիոն դառնալ բարձրացատկում»,- ասել է «Լոս Անջելես Լեյքերսի» 39-ամյա բասկետբոլիստը BasketNews-ին:
Հիշեցնենք, որ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի հետ դարձել է եռակի օլիմպիական չեմպիոն (2008, 2012, 2024):


