Logo

Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 3,7 միլիոն դոլարով

22:19 / 28.01.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն և «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար, ամերիկացի Լեբրոն Ջեյմսի մարզաշապիկը հունվարի 27-ին վաճառվել է Sotheby's հեղինակավոր աճուրդում, հայտնում է ESPN-ը։

Մարզաշապիկը վաճառվել է 3,7 միլիոն դոլարով, ինչի արդյունքում այն տեղ է գտել պատմության մեջ մարզիկների ամենաթանկարժեք մարզաշապիկների եռյակում: Այդ մարզաշապիկով Լեբրոնը խաղացել է NBA 2013-ի եզրափակիչ շարքի վճռորոշ խաղում, որում «Մայամի Հիթը» հաղթեց «Սան Անտոնիո Սփուրսին»: Այդ խաղում Լեբրոն Ջեյմսը վաստակեց 37 միավոր, 12 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Ամենաթանկարժեք մարզաշապիկների ռեկորդը պատկանում է լեգենդար Մայքլ Ջորդանին (10,9 միլիոն դոլար): Այդ մարզաշապիկով նա խաղացել է NBA-ում իր վերջին եզրափակիչում: Երկրորդը Դիեգո Մարադոնայի մարզաշապիկն է (9,3 միլիոն դոլար), որով ֆուտբոլի լեգենդը մասնակցել է 1986 թվականի Մունդիալի քառորդ եզրափակիչին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ