Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի ազգային հաավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին ընդառաջ հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել:
Սթիվ Քերիի գլխավորած թիմը 101-100 հաշվով հաղթել է Հարավային Սուդանի հավաքականին: Խաղավարտից 8 վայրկյան առաջ հաղթական երկու միավորանոց նետում է կատարել ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:
39-ամյա Ջեյմսը վաստակել է 25 միավոր, գրանցել 6 ռեբաունդ և կատարել 7 ասիստ:
Ամերիկացիները հուլիսին անցկացրած նախորդ ընկերական խաղերում հաղթել էին նաև Կանադային (86-72), Ավստրալիային (98-92) և Սերբիային (105-79):
Ընկերական խաղ
ԱՄՆ - Հարավային Սուդան՝ 101-100 (24-26, 20-32, 37-18, 20-24)


