Logo

Լեբրոն Ջեյմսի որդին դուրս է գրվել հիվանդանոցից

14:42 / 28.07.2023• Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի որդին՝ Բրոնի Ջեյմսը, դուրս է գրվել Սեդարս-Սինայ բժշկական կենտրոնից։ Բրոնին հոսպիտալացվել էր այս շաբաթվա սկզբին, մարզման ժամանակ նրա սրտի աշխատանքը դադարել էր:

«Նա կշարունակի բուժումը տանը, բայց մենք անհամբեր սպասում ենք նրա շարունակական առաջընթացին: Ոգևորված ենք նրա արձագանքից ու ճկունությունից»,- նշված է բժշկական կենտրոնի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուի 18-ամյա որդին նույնպես բասկետբոլիստ է, խաղում է Կալիֆորնիայի համալսարանի թիմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ