«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, «Բրուքլին Նեթսի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղում վաստակելով 40 միավոր, գերազանցել է լեգենդար Մայքլ Ջորդանի պատմական ռեկորդը։
GiveMeSport-ը գրում է, որ 39-ամյա Ջեյմսը NBA-ի կանոնավոր առաջնությունում և փլեյ-օֆֆ-ում 672-րդ խաղն է անցկացրել 30 և ավելի միավորով։ Նախկինում այդ ցուցանիշով առաջատարը Ջորդանն էր (671 խաղ)։ Լավագույն եռյակը եզրափակում է Ուիլթ Չեմբերլենը, որի ակտիվում նման 557 խաղ կա։
NBA-ի պատմության լավագույն ռմբարկու Ջեյմսը ընթացիկ մրցաշրջանում 65 խաղում վաստակել է միջինը 25,4 միավոր, կատարել 7,3 ռեբաունդ ու 8,1 ասիստ։ Ամերիկացի բասկետբոլիստը 24 անգամ դարձել է դաբլ-դաբլի, 4 անգամ` թրիփլ-դաբլի հեղինակ։


