Logo

Լեբրոն Ջեյմսը կարծում է, որ շուտով կկորցնի Թվիթերի կապույտ նշանը, քանի որ չի պատրաստվում 5 դոլար վճարել

13:14 / 01.04.2023Բասկետբոլ
null

NBA-ը ներկայացնող «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հայտարարել է, որ չի պատրաստվում 5 դոլար վճարել Թվիթերի բաժանորդագրության համար, և որ ըստ ամենայնի՝ առաջիկայում կկորցնի իր մեդիա կարգավիճակը հաստատող կապույտ նշանը:

«Կարծում եմ՝ իմ կապույտ նշանը շուտով կվերանա, քանի որ եթե դուք ինձ ճանաչում եք, ապա հասկանում եք, որ ես չեմ պատրաստվում 5 դոլար վճարել»,- գրել է Լեբրոնը սոցցանցերում:

Լեբրոն Ջեյմսն Օլիմպիական կրկնակի չեմպիոն է (2008, 2012թթ.), NBA-ի քառակի հաղթող (2012, 2013, 2016, 2020 թթ.), ինչպես նաև 2004 թվականի ՕԽ-ի ու աշխարհի 2006 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր: Լեբրոն Ջեյմսը դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ առաջին գործող խաղացողը, որը վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա