Logo

Լեբրոն Ջեյմսը կփոխի խաղահամարը

19:43 / 16.07.2023Բասկետբոլ
null

NBA-ի պատմության գլխավոր ռմբարկու, «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը կփոխի խաղահամարը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նոր մրցաշրջանում 38-ամյա բասկետբոլիստը «6» համարի փոխարեն կխաղա «23» համարով, որով ելույթ է ունեցել նաև 2019-2022թթ.:

Ջեյմսի գործակալ Ռիչ Պոլը հայտնել է, որ նման որոշման շարժառիթն անցյալ տարի կյանքին հրաժեշտ տված բասկետբոլիստ Բիլ Ռասելի նկատմամբ հարգանքն է: Լեգենդար ամերիկացին ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է «6» համարի խաղաշապիկով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ NBA-ը բոլոր թիմերում շրջանառությունից կհանի «6» համարը:

Հիշեցնենք, որ Բիլ Ռասելը մահացել էր 2022 թվականի հուլիսի 31-ին 88 տարեկանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ