«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը NBA-ում ելույթ ունենալու ընթացքում վաստակել է 36 000 միավոր՝ դառնալով լիգայի պատմության երրորդ խաղացողը, որ նման ցուցանիշ է գրանցում՝ հաղորդում է Բասկետբոլի ազգային ասոցիացիան:
Congratulations to LeBron James (@KingJames) of the @Lakers on becoming the third player in NBA history to eclipse 36,000 points scored 👑 pic.twitter.com/6OdM7Vk5dG
— NBA (@NBA) December 29, 2021
Վաստակած միավորների քանակով բացարձակ առաջատար է լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարը(38 387), երկրորդը «Յուտա Ջազի» լեգենդ Կառլ Մելոունն է(36 928):
Հավելենք՝ Լեբրոն Ջեյմսը կրկնակի օլիմպիական չեմպիոն է(2008, 2012), NBA-ի քառակի չեմպիոն(2012, 2013, 2016, 2020): Ջեյմսը նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության առաջին խաղացողն է, որ վաստակել է ավելի քան 1 միլիարդ եվրո: