Logo

Լեբրոն Ջեյմսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ (տեսանյութ)

18:47 / 28.02.2023Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը վնասվածքի պատճառով խաղահրապարակից կբացակայի մի քանի շաբաթ, հայտնում է Sportsnet-ը:

38-ամյա ամերիկացին աջ ոտքի վնասվածք էր ստացել «Դալասի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության խաղում (111-108): Չնայած վնասվածքին՝ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն շարունակել էր խաղը, որում վաստակել է 26 միավոր, գրանցել 8 ռեբաունդ և կատարել երեք ասիստ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում լեգենդար բասկետբոլիստը մասնակցել է 47 հանդիպման, միջին արդյունավետությունը կազմում է 29,5 միավոր, 8,4 ռեբաունդ և 6,9 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ