Logo

«Լեչեի» ֆիզիոթերապևտը մահացել է. «Ատալանտայի» դեմ խաղը հետաձգվել է

22:22 / 24.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Լեչեի» ֆիզիոթերապևտ Գրացիանո Ֆիորիտան Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Ա Սերիայի 34-րդ տուրի խաղից առաջ հյուրանոցում մահացել է, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ապրիլի 25-ին նախատեսված խաղը հետաձգվել է: Այն կկայանա ապրիլի 27-ին, մեկնարկը՝ ժամը 22:45-ին:

«Ակումբը խորապես ցնցված է կատարվածից: Թիմը կվերադառնա Լեչե, քանի որ վաղը նախատեսված խաղը հետաձգվել է»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

Ֆիորիտան 20 տարի աշխատել էր «Լեչեում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ