Logo

Լեդի Գագայից մինչև Շեր. աստղերը շնորհավորում են Բրիթնի Սփիրսին

Հեղինակ
tigran5
00:00 / 15.11.2021ՍՊՈՐՏ
snimok ekrana 2021 11 14 v 02.00.38 - Լեդի Գագայից մինչև Շեր. աստղերը շնորհավորում են Բրիթնի Սփիրսին

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը վերջնականապես հեռացրեց Բրիթնի Սփիրսի հորը խնամակալությունից, միանգամից աստղի «գլխին թափվեց» շնորհավորանքների հոսքը:

Փերիս Հիլթոնը Twitter-ում համատեղ լուսանկար է հրապարակել Բրիթնիի հետ՝ երիտասարդության տարիներին: «Դու ամենահամառ, բարի և ոգեշնչող էակն ես: Մենք բոլորս քեզ շատ ենք սիրում: Ավելի լավ օրեր դեռ առջևում են»: – գրել է Փերիսը։

Շնորհավորանքներին միացել է նաև Լեդի Գագան: Երգչուհին Instagram-ում հրապարակել է լուսանկար Բրիթնիի հետ:

«Ես սիրել եմ Բրիթնի Սփիրսին իր ողջ կարիերայի ընթացքում: Ես նայեցի նրան ներքևից վեր, հիացա նրա ուժով. նա շատերին ուժ է տվել և դեռ տալիս է: Ես այսօր շատ ուրախ եմ քեզ համար: Դու երբեք արժանի չէիր տեղի ունեցածին: Փառք Աստծուն՝ այսօրվա համար: Դու գերաստղ ես և գերմարդ: ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ»,- հրապարակման մեջ գրել է Գագան:

image 2021 11 13 195845 640x490 - Լեդի Գագայից մինչև Շեր. աստղերը շնորհավորում են Բրիթնի Սփիրսին

Շերը նույնպես չի մոռացել աջակցել փոփ-դիվային: «Նա ազատ է, ազատ, ազատ: Աղավնու պես ազատ»,- գրել է երգչուհին Twitter-ում:

Բոլորի հետ միասին ուրախացել է նաև Դոնաթելլա Վերսաչեն, որը Բրիթնիի հարսանյաց զգեստի դիզայներն է: «Ազատությունը մարդու իրավունքն է: Սիրտս ժպտում է քեզ Բրիթնի: Շնորհավորում եմ ձեզ ձեր նոր ձեռք բերած և վաստակած ազատության կապակցությամբ: Ես սիրում եմ քեզ, քո երկրպագուները սիրում են քեզ, իսկ աշխարհին պետք է քո տաղանդը: Շնորհավոր Անկախության օրը Բրիթնի»,- իր Instagram-ում կիսվել է Դոնաթելլան:

image 2021 11 13 200609 640x640 - Լեդի Գագայից մինչև Շեր. աստղերը շնորհավորում են Բրիթնի Սփիրսին

Այս աենից անմասն չմնաց Սփիրսի փեսացուն՝ Սեմ Ասգարին: Դերասանը Instagram-ում «ազատություն» գրությամբ վարդագույն քառակուսի է հրապարակել։ «Այսօր պատմությունն իրականություն է դարձել. Բրիթնին ազատ է»,- գրել է արտիստի սիրելին:

image 2021 11 13 192616 640x619 - Լեդի Գագայից մինչև Շեր. աստղերը շնորհավորում են Բրիթնի Սփիրսին

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա