Logo

«Լիդսը» շանս չտվեց «Չելսիին» (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:02 / 21.08.2022• Վիդեո
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Լիդսն» ընդունեց «Չելսիին» ու հաղթանակ տարավ խոշոր՝ 3-0 հաշվով:

Գոլերով աչքի ընկան ամերիկացի կիսապաշտպան Բրենդեն Էրոնսոնը, իսպանացի հարձակվող Ռոդրիգոն և անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնը:

84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց լոնդոնյան ակումբի նորեկ Կալիդու Կուլիբալին՝ «Չելսիին» թողնելով 10 ֆուտբոլիստով:

«Լիդսը» վաստակած միավորների քանակը հասցնում է 7-ի, որով աղյուսակի 3-րդ տեղում է, «Չելսին» 4 միավորով 12-րդն է: 4-րդ տուրում Տուխելի թիմն օգոստոսի 27-ին կընդունի «Լեսթերին», իսկ «Լիդսը» նույն օրը կհյուրընկալվի «Բրայթոնին»:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր

«Լիդս» - «Չելսի»՝ 3-0

Բրենդեն Էրոնսոն, 33, Ռոդրիգո, 37, Ջեք Հարիսոն, 69

Հեռացում՝ Կալիդու Կուլիբալի, 84 («Չելսի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ