«Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած իսպանացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատան ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում:
Իսպանական AS-ի տեղեկություններով՝ Մատայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Լիդսը»: 34-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև Լա լիգայի մի շարք թիմեր, սակայն Մատան չի ցանկանում վերադառնալ Իսպանիա:
Մատան 2014 թվականից էր ելույթ ունենում «Մանչեսթեր Յունայթեդում»: Մինչև այդ իսպանացին խաղացել է նաև անգլիական «Չելսիում», իսպանական «Վալենսիայում», «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում»:


