Logo

«Լեգանեսից» արձագանքել են Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրվելու մասին տեղեկությանը

17:46 / 02.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանական «Լեգանեսից» հաստատել են, որ ակումբը փորձել է ձեռք բերել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հաղորդում է Спорт-Экспресс-ը:

«Իսկապես, մենք հետաքրքրություն ենք ցուցաբերել Թիկնիզյանի նկատմամբ։ Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ գնել նրա տրանսֆերային իրավունքը. դա միջոցների հարց է»,- ասել է «Լեգանեսի» մարզական տնօրեն Թխեմա Ինդիասը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լեգանեսը» ցանկացել է վարձավճարով թիմ հրավիրել 25-ամյա ֆուտբոլիստին, իսկ հետագայում ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Առաջարկը չի բավարարել «Լոկոմոտիվին»:

Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել երեք ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ