Logo

Լեգենդար դարպասապահը ցանկանում է գնել լեգենդար ակումբը

12:27 / 03.01.2025Ֆուտբոլ
null

В июле 2024 года «Бордо» утратил профессиональный статус из-за финансовых проблем и был переведен в 4-й по силе дивизион Франции.

Լեգենդար գերմանացի դարպասապահ Օլիվեր Կանը բանակցություններ է վարում ֆրանսիական «Բորդոն» գնելու ուղղությամբ, հայտնում է Sud-Ouest-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Մարսելի» նախկին նախագահ Ժակ-Անրի Էյրոն Կանի անունից կապ է հաստատել «Բորդոյի» նախագահ Ժերար Լոպեսի հետ:

Ֆրանսիական ակումբը 2024-ի հուլիսին զրկվել էր պրոֆեսիոնալ կարգավիճակից և այժմ հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ 55-ամյա Օլիվեր Կանը 2023-ին էր հեռացվել Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրենի պաշտոնից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա