Logo

Լեգենդար Ֆրանկո Բարեզին վիրահատվել է

20:20 / 03.08.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» լեգենդար պաշտպան Ֆրանկո Բարեզին վիրահատվել է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Բարեզիի թոքի վրա ուռուցք էր հայտնաբերվել, որը վիրահատական միջամտությամբ բարեհաջող հեռացվել է։ Ուռուցքաբանի խորհրդով` նախկին ֆուտբոլիստը թերապիայի կուրս կանցնի։

«Սիրելի երկրպագուներ, ապաքինման համար ինձ որոշ ժամանակ է անհրաժեշտ։ Շնորհակալ եմ «Միլանին» և բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս ընթացքում»,- ասել է Բարեզին։

65-ամյա Բարեզին այժմ «Միլանի» պատվավոր փոխնախագահն է։ Նա ամբողջ կարիերայի ընթացքում` 1977-97 թթ. հանդես է եկել «Ռոսոներիի» կազմում, 716 խաղում խփել է 33 գոլ, կատարել 24 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ