Իռլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբի Քինը կգլխավորի հունգարական «Ֆերենցվարոշը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
44-ամյա մասնագետը Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է այս շաբաթ։ Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը։
Քինը կփոխարինի նիդերլանդցի Պասկալ Յենսենին։ Վերջինը դեկտեմբերի 31-ին հեռացել է Բուդապեշտը ներկայացնող ակումբից։ Նա կդառնա MLS-ը ներկայացնող ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչը։
Ռոբի Քինը 2023-24թթ. գլխավորել է Թել Ավիվի «Մաքաբին», իսկ անգլիական «Լիդսում», «Միդլսբրոյում» և Իռլանդիայի ազգային հավաքականում եղել է գլխավոր մարզչի օգնական։