«Փիթսբուրգ Պինգվինսը» հայտարարել է գլխավոր մարզիչ Մայկ Սալիվանի հետ պայմանագիրը խզելու մասին: Ամերիկյան ակումբը և 57-ամյա մասնագետը համաձայնագիրը խզել են համատեղ որոշմամբ:
Սալիվանը «Պինգվինսը» գլխավորել էր 2015 թվականի դեկտեմբերին և անմիջապես թիմի հետ նվաճել Սթենլիի գավաթը, իսկ հաջորդ տարի կրկնել հաջողությունը:
Սալիվանի գլխավորությամբ «Փիթսբուրգը» 409 հաղթանակ է գրանցել: Ամերիկացին պատմության մեջ 14-րդ մարզիչն է, որը 400 հաղթանակ է տարել NHL-ում:
Այդուհանդերձ, վերջին տարիներին «Պինգվինսը» հաջողության չի հասնում: Թիմը 3 տարի անընդմեջ չի կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ: