Logo

Լեգենդար Մենի Պակյաոն կվերսկսի կարիերան

13:16 / 26.12.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հայտնել է, որ հաջորդ տարի կվերադառնա ռինգ։

«Կվերսկսեմ կարիերաս ու կվերադառնամ 2025 թվականին։ Ունենք մի շարք առաջարկներ, կքննարկենք ու կընտրենք»,- ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։

Հիշեցնենք, որ 46-ամյա Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին՝ կուբացի Յորդենիս Ուգասին պարտվելուց մեկ ամիս անց։ Ֆիլիպինցին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 72 մենամարտ, տարել 62 հաղթանակ, կրել 8 պարտություն և գրանցել երկու ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ