Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է տեխնիկական տնօրենի պաշտոնից Պաոլո Մալդինիի հեռանալու մասին: «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստը պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից:
Իտալացին մարզական կարիերան ամբողջությամբ անցկացրել էր «Միլանում», որի կազմում խաղացել էր 1985-2009 թվականներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մալդինիի հետ ակումբից կհեռանա նաև մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:


