Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ռիկո Վերհուվենն անակնկալ հայտարարություն է արել սոցցանցերում` տեղեկացնելով, որ հրաժարվել է Glory-ի ծանր քաշային կարգի չեմպիոնական գոտուց:
«Ես հրաժարվում եմ իմ գոտուց, որը 12 տարվա ընթացքում 15 անգամ պաշտպաանել եմ։ Ամեն ինչ տվել եմ այս կազմակերպությանը։ Շնորհակալություն անգին հիշողությունների համար։ Ես ոչ թե ասում եմ «ցտեսություն», այլ «կրկին կհանդիպենք»»,- գրել է 36-ամյա մարզիկը:
Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ փորձառու քիքբռնցքամարտիկն ուժերը կփորձի այլ մարտարվեստներում:
Վերհուվենը քիքբռնցքամարտում ունի 66 հաղթանակ և 10 պարտություն:


