Իռլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբի Քինը ստանձնեց Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզչի ղեկը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը չի նշել պայմանագրի ժամկետը: Նրա գլխավորությամբ Բուդապեշտը ներկայացնող թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Իսպանիայում:
Նախորդ մրցաշրջանում Քինը գլխավորել է Թել Ավիվի «Մաքաբին», որի հետ դարձել է Իսրայելի չեմպիոն և գավաթակիր:
Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստ է հանդիսանում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը, որը վարձավճարով խաղում է Մոսկվայի «Լոկոմոտիվում»:
📣 Announcement: Robbie Keane is the new head coach of Ferencváros.💚🤍 pic.twitter.com/dwr11oGpqY
— Ferencvárosi TC (@Fradi_HU) January 6, 2025