Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը հրաժարական է տվել:
«Եկել եմ այն եզրակացությանը, որ հանուն հավաքականի՝ պետք է հեռանամ գլխավոր մարզչի պաշտոնից: Ինձ համար երազանք էր հավաքականը գլխավորելը»,- Պրոբեժի խոսքը մեջբերում է Լեհաստանի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ մարզիչն ավագի թևկապից զրկել էր Ռոբերտ Լևանդովսկիին, իսկ աստղային ֆուտբոլիստը հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին:
Մունդիալ-26-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Լեհաստանն արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվել էր Ֆինլանդիայի թիմին:
Przegląd Sportowy. Հավաքականի ֆուտբոլիստները տոնել են Լևանդովսկիին ավագի թևկապից զրկելը