Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ալ Դուհայլ», հաղորդում է կատարական ակումբի մամուլի ծառայությունը։
✍️ الدحيل يدعم صفوفه بالمهاجم البولندي بياتيك#الدحيل | #قطر
— Al Duhail SC | نادي الدحيل (@DuhailSC) June 2, 2025
2023 թվականի ամառվանից Պյոնտեկը խաղում էր «Իստանբուլ Բաշաքշեհիրում»։ 2024/2025 մրցաշրջանում թուրքական ակումբի կազմում նա անցկացրել էր 48 խաղ, խփել 31 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
29-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է գերմանական «Հերտայում», իտալական «Միլանում», «Սալեռնիտանայում», «Ջենոայում» և այլ թիմերում։
Պյոնտեկը Լեհաստանի հավաքականի կազմում 35 խաղում խփել է 12 գոլ։