«Պոլ Պիկար» մրցուղում ընթանում է «Ֆորմուլա-1»-ի ընթացիկ մրցաշրջանի 12-րդ փուլը՝ Ֆրանսիայի Գրան պրին:
«Ֆերարիի» պիլոտ Շառլ Լեկլերը 11-րդ շրջադարձի ժամանակ, դուրս գալով մրցուղուց, բախվել է արգելապատնեշներին: Մոնեգասկը վնասվածքներ չի ստացել և ինքնուրույն լքել է «Ֆերարիի» բոլիդը: Մինչև վթարը Լեկլերը Ֆրանսիայի Գրան պրիի առաջատարն էր:
Նախնական տվյալներով՝ խնդիրներ են առաջացել բոլիդի ոտնակի հետ, որից հետո հնարավոր չի եղել շարունակել ընթացքը:
Ընդհանուր հաշվարկը գլխավորում է «Ռեդ Բուլի» պիլոտ Մաքս Ֆերստապենը (208 միավոր), Լեկլերը 2-րդն է (170):


