Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, որն ավելի վաղ գլխավորել էր «Չելսին», հայտարարել է, որ ցանկացել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին հրավիրել լոնդոնյան ակումբ:
«Հոլանդը հիանալի մարզիկ է, նա կարող է հաջողության հասնել յուրաքանչյուր բարձրակարգ առաջնությունում: Ես նրան շատ եմ հարգում:
Ես փորձում էի նրան հրավիրել «Չելսի», բայց դա տեղի չունեցավ: Արդեն այն ժամանակ պարզ էր՝ ինչ բարձրակարգ ֆուտբոլիստ է դառնալու»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 26 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 170 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


