Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը 0-2 հաշվով:
«Մենք շատ լավ խաղացինք 60 րոպե: Իրոք շատ լավ պահեր ունեինք և այս մակարդակում դրանք օգտագործել էր պետք, սակայն չստացվեց:
Չեմ ցանկանում շատ դրական բաներ ասել, մանավանդ, որ պարտվել ենք ու լքել պայքարը, սակայն կա այն, ինչ կա»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդի՝ «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձից հետո լոնդոնյան ակումբն անցկացրել է չորս հանդիպում ու կրել նույնքան պարտություն։
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» կիսաեզրափակիչում կմրցի «Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում անգլիական ակումբը 3-0 հաշվով տնային հաղթանակ է տարել: