Անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը հայտնվել է Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկվող մասնագետների կարճ ցուցակում, հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիան փնտրում է մասնագետի, որի գլխավորությամբ հավաքականը կարող է արժանապատիվ ելույթ ունենալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում:
Ներկայումս Կանադայի հավաքականի մարզիչի պաշտոնակատարն է Մաուրո Բիելոն։
Հիշեցնենք, որ 45-ամյա Լեմպարդը մարզչական կարիերայի ընթացքում մինչև այժմ գլխավորել է անգլիական «Չելսին», «Դերբի Քաունթին» և «Էվերթոնը»:


