Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղի մասին:
- Ինչպե՞ս եք խաղալու «Ռեալի» դեմ, որոշ մարդիկ անհանգստանում են.
- Եթե դուք անհանգստանում եք, ապա մի՛ դիտեք խաղը: Ֆուտբոլիստները չպիտի մտահոգվեն: Երբ նրանք տեղափոխվում են «Չելսի», ապա պետք է անհամբերությամբ սպասեն այսպիսի հանդիպումների:
Բոլոր ֆուտբոլիստները՝ սկսած Մատեո Կովաչիչից, որը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, մասնակցել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին ու եզրափակիչին, վերջացրած Մուդրիկով, որը հենց նոր է տեղափոխվել, արժանի են «Չելսիում» խաղալուն:
Եթե այս ֆուտբոլիստներն այստեղ են, նշանակում է որոշ ուղի են անցել: Նրանք հենց այնպես չեն հայտնվել այստեղ»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Football London-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Չելսի» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդում: