Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է հեռանալ թիմից, հայտնում է talkSPORT-ը։
Անգլիացի մասնագետը հեռացման եզրին է «Բրայթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում կրած պարտությունից հետո (1-4):
«Էվերթոնը» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 7 խաղում չի հաղթել՝ կրելով 5 պարտություն և գրանցելով երկու ոչ-ոքի։ Լիվերպուլյան ակումբը նախորդ տարվա հոկտեմբերի 22-ից հետո հաղթանակ չի տարել: Այդ օրը Լեմպարդի գլխավորած թիմը 3-0 հաշվով առավելության էր հասել «Քրիստալ Փելասի» նկատմամբ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Էվերթոնը» 18 խաղից հետո 15 միավորով 16-րդն է:
Հիշեցնենք, որ Լեմպարդն անգլիական ակումբը գլխավորում է 2022 թվականի հունվարից:


