Logo

Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց «Չելսին»

16:42 / 06.04.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը նշանակվեց Լոնդոնի «Չելսիի» մարզիչի պաշտոնակատար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լեմպարդը «Չելսին» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նրա մարզչական շտաբում կընդգրկվեն Էշլի Քոուլը, Ջո Էդվարդսն ու Քրիս Ջոնսը։

«Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստը թիմը գլխավորել էր նաև 2019-2021 թվականներին: 44-ամյա մասնագետն այս տարվա հունվարին անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո ազատ գործակալ էր:

Հիշեցնենք, որ «Չելսին» օրեր առաջ գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր անգլիացի մասնագետ Գրեմ Փոթերին, որը նախորդ տարվա սեպտեմբերին փոխարինել էր գերմանացի Թոմաս Տուխելին: ԱՊԼ-ի 29-րդ տուրից հետո լոնդոնյան ակումբը 39 միավորով 11-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա