Լենի Քրավիցը միանում է Ջեյ Լոյի և Ջոշ Դուհամելի մասնակցությամբ «Shotgun Wedding» կատակերգության նկարահանումներին. այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
56-ամյա երգիչ և դերասան Քրավիցը համաձայնել է մասնակցել «էքշըն» ժանրի կատակերգության նկարահանումներին, որի գլխավոր կերպարներ Գրեյսը (Լոպես) և Թոմը (Դուհամել) պատրաստվում են իրենց՝ տարբեր հայացքներ ունեցող ընտանիքներին միավորել իրենց հարսանիքի շուրջ։ Ընտանիքները, սակայն, առևանգվում են, և զույգը պետք է փրկի նրանց՝ առանց միմյանց սպանելու։
Ֆիլմում Քրավիցը մարմնավորելու է Գրեյսի նախկին ընկերոջը։ Ֆիլմի արտադրական փուլը սկսվելու է այս ամիս։

