Logo

Լեբրոնը հաղթանակ բերեց «Լեյքերսին», Կարին վրիպեց վճռորոշ պահին

12:07 / 13.04.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» 123-120 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Մեմֆիս Գրիզլիսի» նկատմամբ։

Հյուրերի կազմում դաբլ-դաբլի հեղինակ են դարձել թիմի առաջատարներ Լեբրոն Ջեյմսը (37 միավոր, 10 ռեբաունդ, 5 ասիստ) և Էնթոնի Դևիսը (36 միավոր, 14 ռեբաունդ ու 5 ասիստ):

NBA-ի պատմության լավագույն ռմբարկու Ջեյմսը խաղի վերջնամասում, երբ «Մեմֆիսը» հաղթում էր 118-117 հաշվով, վաստակել է 6 միավոր և հաղթանակ պարգևել «Լեյքերսին»։ 39-ամյա ամերիկացի բասկետբոլիստը սկզբում կատարել է լեյ-ափ, հետո՝ տուգանային նետումներ, իսկ վերջում՝ տպավորիչ դանք։

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական խաղահրապարակում 109-114 հաշվով պարտվել է «Նյու Օրլենան Պելիկանսին»։ «Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Կարին վերջին վայրկյաններին 109-112 հաշվի ժամանակ ունեցել է հավասարությունը վերականգնելու հնարավորություն, սակայն դիպուկ չի իրացրել 3 միավորանոց նետումը։ Ամերիկացի բասկետբոլիստը խաղացել է 32 րոպե, հավաքել 33 միավոր, գրանցել 5 ռեբաունդ ու 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ