VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» և «Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ հանդիպումներով: Երկու խաղն էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
«Ալաշկերտն» առաջին անգամ չհաղթեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 10 միավորով գլխավորում է աղյուսակը: «Արարատ-Արմենիան» անցկացրած 3 խաղից հետո 4 միավորով 4-րդն է:
«Լեռնային Արցախը» 4 խաղից հետո 4 միավորով 5-րդն է, ԲԿՄԱ-ն 3 միավորով նախավերջին տեղում է:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր
«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-1
Բլադիմիր Դիաս, 52 - Ալեմաո, 34
«Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ՝ 1-1
Խուան Պալասիոս, 78 - Ժիրայր Շաղոյան 90+3


