Անգլիական «Լեսթերի» կանանց թիմի գլխավոր մարզիչ Վիլիլ Կիրկը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Sky Sports-ը:
Պաշտոնանկության պատճառը վարքականոնի կոպիտ խախտումն է: Ակումբը ներքին հետաքննություն է անցկացրել և պարզել է, որ 45-ամյա մասնագետը ինտիմ կապ է ունեցել թիմի ֆուտբոլիստուհիներից մեկի հետ:
Հիշեցնենք, որ Վիլիլ Կիրկը «Լեսթերի» կանանց թիմում էր 2022-ից: Սկզբում անգլիացի ֆունկցիոները զբաղեցրել է սպորտային տնօրենի պաշտոնը, իսկ նույն տարվա դեկտեմբերից ստանձնել է գլխավոր մարզչի պարտականությունները:

-34.jpg)
