Անգլիական «Լեսթերը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Սթիվ Կուպերին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
44-ամյա մասնագետի հետ ակումբը լքել են նաև նրա օգնականներ Ալան Թեյթն ու Սթիվ Ռենդսը։ Առաջիկա խաղերում թիմի խաղը ղեկավարելու է Բեն Դոուսոնը, որը նույնպես Կուպերի օգնականներից էր։
«Լեսթերն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում 12 խաղում վաստակել է 10 միավոր և 16-րդ տեղում է։