Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- Ռիո Ֆերդինանդի պոդկաստի ժամանակ ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, որից հետո տեղափոխվել էր Մյունխենի «Բավարիա»: