Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 1-4 հաշվով պարտվեց «Սևիլիային»։
Անդալուզյան ակումբից 13-րդ րոպեին հաշիվը բացեց չիլիացի անվանի հարձակվող, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը։
«Բլաուգրանայից» առաջին խաղակեսի վերջում հաշիվը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը` Լա լիգայում խփելով իր առաջին գոլը։
Կատալոնական ակումբից 76-րդ րոպեին հաշիվը կարող էր հավասարեցնել Ռոբերտ Լևանդովսկին, բայց լեհ ֆուտբոլիստի` 11-մետրանոցից կատարած հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը և 19 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը վաստակել է 21 միավոր։
«Սևիլիան» 13 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։
Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր
«Սևիլիա» - «Բարսելոնա»` 4-1
Ալեքսիս Սանչես, 13 (11մ), Իսակ Ռոմերո, 36, Խոսե Անխել Կարմոնա, 90, Էկոր Ադամս, 90+6 - Մարկուս Ռեշֆորդ, 45+
Չիրացրած 11-մետրանոց` Ռոբերտ Լևանդովսկի, 76 («Բարսելոնա»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


