«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հույս է հայտնել, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կվերադառնա կատալոնական ակումբ:
«Մենք գիտենք, որ Մեսիի տեղը «Բարսելոնան» է: Եթե նա վերադառնա, դա անհավանական կլինի։ Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կկարողանանք միասին խաղալ»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից, իսկ Մեսին կատալոնական գրանդից հեռացել էր 2021 թվականի օգոստոսին:
ՊՍԺ-ի հետ աշխարհի նորընծա չեմպիոնի պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսի 30-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը երազում է «Բարսելոնա» վերադառնալու մասին: 35-ամյա հարձակվողը Լա լիգայի առաջատարի պատմության լավագույն ռմբարկուն է: