«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին։
«Մենք բոլորս գիտենք, որ Մեսին հնչեղ անուն ունի։ Գիտենք՝ ինչերի է հասել։ Ես հպարտ էի՝ գտնվելով նրա հետ բարձունքում։ Մեսիի հետ մրցակցությունը մեծ պատիվ է ինձ համար։
Մի կողմից ես հպարտ էի, իսկ մյուս կողմից՝ փոքր-ինչ տխրել էի, քանի որ 2020 թվականի մրցանակաբաշխությունը չեղարկվեց։
Հաշվի առնելով «Բավարիայի» տիտղոսները՝ վստահ եմ, որ իմ թիմակիցները ևս կարող էին հավակնել մրցանակին»,- ասել է լեհ ֆուտբոլիստը։