Logo

Լևանդովսկի. «Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն»

14:21 / 12.08.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

«2012 թվականին՝ «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո, մոտ էի ՄՅՈՒ տեղափոխվելուն, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ես «այո» էի ասել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերային իրավունքս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար աշխատի:

Այնպես չէ, որ ափսոսանքի զգացում ունեմ, քանի որ կարիերայի ընթացքում յուրաքանչյուր ակումբում խաղալը եղել է իմ անձնական որոշումը»,- նշել է 36-ամյա ֆուտբոլիստը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ