Իսպանիայի Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին խաղում երկրի չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, որը կատալոնական ակումբում խփեց իր 100-րդ ու 101-րդ գոլերը։
Հանսի Ֆլիկի թիմն առաջնությունն ավարտեց 88 միավորով, բասկյան ակումբը` 70 միավորով չորրորդ։
Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր
«Աթլետիկ» - «Բարսելոնա»` 0-3 (տեսանյութ)
Ռոբերտ Լևանդովսկի, 14, 17, Դանի Օլմո, 90+4 (11մ)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


