Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում 4-1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկ գոլ խփեց իսպանացի հարձակվող Ֆերան Տոռեսը, իսկ մրցակցի պաշտպան Լադիսլավ Կրեյչին գրավեց սեփական դարպասը։
«Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 29-րդ տուր
«Բարսելոնա» - «Ժիրոնա»` 4-1
Լադիսլավ Կրեյչի, 43 (ինքնագոլ), Ռոբերտ Լևանդովսկի, 61, 77, Ֆերան Տոռես, 86 - Առնո Դանժումա, 53


